Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում թուրք «լրտեսը» Սերժ Սարգսյանի մասին տեղեկատվություն է հավաքել

Մարտ 11,2014 15:42

Քիչ առաջ, ազգությամբ թուրք մի երիտասարդ (լուսանկարում), Ազատության հրապարակում  Շանթ Հարությունյանի աջակիցներին, ազատամարտիկներին ու ցույցի մասնակիցներին քաղաքական հարցեր էր տալիս եւ տեղեկատվություն էր հավաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասին:

Նա ներկայացավ բիզնեսմեն եւ ասաց, որ բիզնես ծրագրերով է հետաքրքրված ու հրապարակից շատ արագ հեռացավ, երբ նրանից  հետաքրքրվեցինք՝ ինչ է անում Հայաստանում եւ ինչու էր նման հարցեր տալիս ցուցարարներին:

Թուրք երիտասարդի հետ զրույցի էր բռնվել մասնավորապես ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը, որը մի լավ դժգոհեց ՀՀ նախագահի եւ իշխանությունների կառավարման համակարգից:

«Ով ուզում է լինի, ինձ չի հետաքրքրում: Հարցնում էր՝  ինչո՞ւ չեք ուզում, որ Սերժ Սարգսյանը լինի նախագահ, ինչի՞ դեմ եք այս ցույցերն անում»,- մեզ հետ զրույցում պատմեց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները, ի պաշտպանություն քաղբանտարկյալների, բողոքի ցույց են կազմակերպել, նախատեսում են գնալ նաեւ նախագահական նստավայր:

Մանրամասները՝ ավելի ուշ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անի says:

    Բարև Ձեզ, հարգելի լրագրող, կմանրամասնե՞ք, թե հիմա որտեղ է գտնվում թուրք լրտես-“բիզնեսմենը” և ինչ էր նրա անունը կամ ի՞նչ անունով է ներկայացել
    Ուղղակի հետաքրքիր է, կարող եք պատասխանել նաև մեյլիս [email protected]
    շնորհակալություն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31