Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Վահագն Մինասյանի գործը հետաձգվեց

Մարտ 11,2014 14:37

Այսօր Վարչական դատարանում հետաձգվեց  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՀՀ քաղաքացի Վահագն Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով գործի քննությունը:

Ակտիվիստի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հակընդդեմ հայց էր ներկայացրել ոստիկանությանը` պահանջելով ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ եւ ճանաչել Վահագն Մինասյանի իրավունքների խախտման փաստը:

Դատարանը հակընդդեմ հայցը  ընդունել էր վարույթ եւ փոստով առաքել կողմերին, ինչը ստացել էր միայն ոստիկանությունը եւ այսօր դատարան բերել հակընդդեմ հայցի պատասխանը:

Դատարանը, նիստը հետաձգելով մինչեւ մայիսի 19-ը, ժամանակ տրամադրեց հայցվոր կողմին` ծանոթանալու  ոստիկանության պատասխանին եւ  իրավական դիրքորոշում ձեւավորել:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում ոստիկանությունն ընդդեմ Վահագն Մինասյանի երկու գործ էր քննվում, նույն պահանջով ու նույն օրվա դեպքերի վերաբերյալ: Մեկը քաղաքապետարանի դիմաց ապօրինի քնելու համար, մյուսը`  օրը ցերեկով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար:

Պարոն Զեյնալյանի բնորոշմամբ իր պաշտպանյալի դեմ   Հայաստանի Հանրապետությունն է  դուրս եկել. «Նրա նկատմամբ հետապնդումը Հայաստանի Հանրապետությունն է իրականացնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31