Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավտովարորդների խոսքով՝ տուգանքներից գոյացած գումարները «եսիմ ում է գնում», նրանք դիմում են նախագահին

Մարտ 11,2014 14:23

Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում ավտովարորդները, որոնք շարունակում են պայքարել տեսախցիկների դեմ, այս անգամ հանդես եկան հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ նախագահին, ներել՝ մինչ օրս արձանագրված եռապատիկ ու հնգապատիկ տուգանքները:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ասաց, որ անցյալում հայտարարել էր, որ իրենք ամեն շաբաթ բողոքարկելու են, մինչեւ խնդիրը լուծում ստանա ու անցյալ երեքշաբթի ինքը հանդիպել եւ լուրջ քննարկումներ է ունեցել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալների հետ, ոստիկանապետի հանձնարարությամբ. «Բոլորը սրտացավ են մոտենում խնդրին, իրենք հասկացել են, բայց խնդիրը լուծում չի ստացել: Բոլորը շատ լավ հասկանում են, որ մարդիկ չեն հասցնում այդ գումարները վճարել, փակուղի է, որի վերջը ոչ դատական կարգով է երևում, ոչ էլ՝ այլ կերպ: Ես հասկացա, որ ոստիկանությունը խնդիրը ուղղում է դեպի ԱԺ ու միայն նրանք կարող են ներել այդ հնգապատկված տուգանքները, մանավանդ՝ այն անհիմն տուգանքները, որոնք գոյացել են կայանատեղի չունենալու պատճառով»:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ քաղաքապետարանը արդեն զբաղվում է այս խնդրով, եւ ըստ նրա՝ թաղապետերը ներկայացրել են կայանատեղիների տեղերը, բայց դեռ պարզ չէ, թե ինչ մոտեցում կլինի, հետեւաբար, ինքը կոչ է անում քաղաքապետին՝ այս հարցում չշտապել, հանգիստ լուծում տալ հարցին, բայց տեսախցիկներն այդ ընթացքում չպետք է տուգանեն տաքսու վարորդներին, ինչն առ այսօր արվում է ու տուգանքներ են գալիս:

«Մոտեցումներ կան, որոնք վարորդների համար անընդունելի են, ու ոստիկանությունում էլ դա շատ լավ գիտակցում են: Հիմա մենք դիմում ենք ԱԺ, ներել մինչ մարտի մեկը եկած տուգանքները, որովհետեւ կայանատեղիները նոր-նոր են հստակեցվում: Խնդիրը օրենսդրական է ու ես ինչ հարց էլ, որ բարձրացրեցի, ճանապարհային ոստիկանությունում համաձայնվեցին, հետեւաբար մենք պետք է օրենք փոխենք: Մեզ չպետք է ժամանակավոր խղճալ, այլ պետք է օրենք փոխել ու ես չեմ ուզում այս հարցով դիմել ԱԺ որեւէ խմբակցության, դիմում ենք բոլորին՝ մասնավորապես ՀՀ նախագահին»,-ավելացրեց Տիգրան Հովհաննիսյանը, առաջարկելով փոխել նաեւ տուգանքների գումարի չափերը, որը ըստ նրա, ահռելի թվեր է ու չի համապատասխանում նվազագույն աշխատավարձին, բացի այդ, մանավանդ, որ այդ գումարները գնում են « չգիտեմ թե ում…»:

Տիգրան Հովհաննիսյանը հավելեց, որ գրավոր դիմում է նախագահին, ինչը արել էր նաեւ ոստիկանապետին. «Իրենք իրենց մեջ էլ չգիտեն, թե ով պետք է այս հարցին լուծում տա»,- վստահեցրեց նա, ակնկալելով հարցի արդարացի լուծում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31