11 մարտի, 2014թ, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը և Բրիտանական խորհուրդը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին:
2013 թվականի մարտ ամսվա ընթացքում Գավառի, Գորիսի և Գյումրիի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների լավագույն աշխատանքների հետ:
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը և կդարձնեն կյանքն ավելի լավ։ Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և հիշարժան գործերի հետ, քանի որ այս ամենն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մեզ համար առաջնային է մեր ծրագրերում ներգրավել նաև մարզային հանդիսատեսին: Բրիտանական ֆիլմերի փառատոնն իր ծավալով և միջոցառումների ընդգրկուն քանակով չէր կարող չընդգրկել նաև մարզերը: Մեզ համար կարևոր է չսահմանափակվել մոտակա մարզերով, այլև ներկայանալ նաև հեռավոր քաղաքներում»,- ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, ուր ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։ Փառատոնն այս տարի նվիրվում է մեր հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հ2 հեռուստաընկերությունը, Դար 21, Լայմ, Երկիր Մեդիա, Շողակաթ հեռուստաընկերությունները, Սիվիլնեթը, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, FM 105.5, ArmRadio FM 107-ը և Bravo.am, imyerevan.com, emporium.am:
Մամլո հաղորդագրություն