Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւան» նախաձեռնության անդամները պատրաստվում են վերադարձնել Նախիջեւանը

Մարտ 11,2014 13:49

Այսօր «Նոյյան տապանի» մամուլի սրահում նոր ձեւավորվող «Նախիջեւան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամներ Կարպիս Փաշոյանն ու Անի Նավասարդյանը ներկայացրեցին նախաձեռնությունը ստեղծելու գաղափարը:

Կարպիս Փաշոյանի խոսքով՝ իրենք որպես երիտասարդներ չեն կարողացել համակերպվել այն մտքին, որ Նախիջեւանը ՀՀ տարածքում չէ ու նրա կորցված լինելու հանգամանքը երբեք իրենց հանգիստ չի տվել. «Մենք մեր ընկերներով հավաքվեցինք, քննարկեցինք ու որոշեցինք ստեղծել այս նախաձեռնությունը:

Իսկ թե ինչու Նախիջեւան, ասեմ, որովհետեւ ՀՀ գրեթե բոլոր հարեւանները, բացի Իրանից, տարածքային հավակնություններ են ունեցել ու ամենաիրատեսականը թերեւս Նախիջեւանն է, բնականաբար, մենք կամ մեզ հաջորդող սերունդը բարձրացնում ենք Նախիջեւանի հարցը, որովհետեւ կա, ոչ միայն քաղաքական, իրավական, այլեւ մշակութային, տնտեսական պատճառներ ու հարցը պետք է միջազգային ստանդարտներով բարձրացվի»:

Կարպիս Փաշոյանը գտնում է, եթե մի իրավիճակ ստեղծվի, որ ասեն, թե մեզ կօգնեն Նախիջեւանը վերադարձնելու հարցում, ապա իր կարծիքով՝ Նախիջեւանում գտնվող մարդիկ կփախչեն, դիմադրություն ցույց չեն տա. «Չնայած Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է, բայց այն Իրանի հետ ավելի շատ տնտեսական շրջանառություն ունի»,- ասում է նա:

Դիտարկմանն էլ՝ եթե պատկերացնենք, որ Նախիջեւանը ՀՀ ինքնավար մարզ է, այդ դեպքում ինչ կփոխվի, Կարպիս Փաշոյանն ասաց՝ «Այդ դեպքում կարող ենք ասել լուծվեց պատմական արդարությունը հօգուտ իրական պահանջատերերի՝ հայերի: Եվ եթե տնտեսական առումով նայենք, ապա պարզ է, թե ինչ միլիարդներ կարող ենք ստանալ»:
Անի Նավասարդյանն էլ ավելացրեց, որ Նախիջեւանը մեզ համար պատմական, հայկական տարածք է, հետեւաբար ինչու չպետք է լինի ՀՀ կազմի մեջ. «Այդքան մշակութային հարուստ ժառանգությունը, որ այնտեղ կա, որը ոչնչացվում է թուրքերի, վանդալների կողմից, ի վերջո, ով պետք է դրանց տեր կանգնի…»,- հավելեց նա:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31