Երեւանի «Խուլ-համրերի մշակույթի պալատում» կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ հանրապետության մարզերի 143 ըմբիշներ:
Ինչպես տեղեկացնում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը, ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են Մխիթար Գրիգորյանը` 50 կգ, Հարություն Բարսեղյանը` 55, Գոռ Գրիգորյանը` 60, Արեն Ալեքյանը` 66, Սուրեն Խաչատրյանը` 74, Ռազմիկ Պողոսյանը` 84, Մերուժան Նիկոյանը` 96 եւ Վիկտոր Կազիշվիլին` 120:
Այժմ երիտասարդական հավաքականի թեկնածուները կնախապատրաստվեն հունիսի 15-20-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Իսկ մինչ այդ, ըմբիշները կլինեն ուսումնամարզական հավաքներում եւ կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` msy.am-ի