Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել

Մարտ 11,2014 13:24

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատ-րաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:

Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը:

Աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:

Նախագիծը Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաև ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները:

Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը:

Հ Ր Ա Մ Ա Ն N 44-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«05» ՄԱՐՏԻ 2014 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով.

Արա ԳԱԲՈՒԶՅԱՆ

Աշխատանքային խմբի ղեկավար,

Երևանի պետական համալսարանի իրավագիտու-թյան ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավագիտու-թյան ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավագիտու-թյան ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավագիտու-թյան ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Աննա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավագիտու-թյան ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Աննա ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավագիտու-թյան ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու,

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպել հետևյալ կարգով՝

1) մշակել և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը.

2) մշակել և մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը.

3) մասնակցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին.

4) ուսումնասիրել շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, քննարկել այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը.

5) Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծը Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկելուց հետո մասնակցել Ազգային ժողովում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները.

6) շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31