Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, նոր կկարողանան ուղղորդել իրենց». Գալուստ Սահակյան

Մարտ 11,2014 12:22

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Պարոն Սահակյան, ՀՀԿ խմբակցությունն դեմ քվեարկեց ընդդիմադիր ուժերի՝ Մարտի մեկի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Մեծամասնությունը փաստացի տապալեց հանձնաժողովի ստեղծումը, ինչո՞ւ, կողմ չե՞ք բացահայտումներին:

Ես կարծում եմ՝ ամենաշատը մեզ է հետաքրքրում այդ հարցը: Մենք ունեցել ենք երեք հանձնաժողովներ, բոլոր նյութերին ծանոթացել ենք, բոլոր քաղաքական գնահատականները տրված են: Պարզապես այս նախագծով հիմնական միտումն այն էր, որ իբր թե իրավապահ բլոկին պիտի կարողանան հարցաքննության ենթարկեն, որպեսզի կարողանան նաև հետքեր գտնեն:

Մենք կարծում ենք, որ դա ճանապարհ չէ: Առավել ևս ես հայտարարեցի, որ բոլոր քաղաքական ուժերը նախկին հանձնաժողովի եզրակացության տակ ստորագրել են: Այսինքն՝ համաձայնվել են այն պրոցեսներին, որոնք արձանագրվել են տեքստում: Այսօր դա քաղաքական պրովոկացիայի խնդիր ուներ իր մեջ: Մասնավորապես, այս նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Գլխավոր դատախազի հաշվետվության հարցը:

Մենք կսպասենք, կհամբերենք, դատախազը հաշվետվություն կտա, խորհրդարանականներն իրենց հարցերը կտան: Ես համոզում ունեմ, որ հանձնաժողովը չի կարողանալու ինչ-որ մի բան ապացուցել, որովհետև պրոֆեսիոնալ մարմին չէ և չի էլ կարող լինել: Դատախազի հաշվետվությունից հետո նոր կմտածենք՝ հանձնաժողով լինի կամ չլինի: Վերջին հաշվով նաև նախկին հանձնաժողովում բոլոր քաղաքական ուժերը դերակատարում ունեին, բայց այսօր միևնույն է, մենք ենք պատասխան տալիս: Մենք այդ պատասխանատվությունից չենք խուսափում, եթե լիազորված մարմինները քննության առնեն միտինգների կազմակերպիչներին, որոնք ականատես էին այդ ամեն ինչին, կարծում եմ, ինչ-որ մի բան կբացահայտվի նաև իրենց հարցաքննություններից: Դրա համար մենք, չեմ կարծում, որ մեր երկրի խնդիրները պիտի թողնենք և ենթարկվենք ընդդիմադիր կողմի պրովոկացիոն քաղաքականությանը: Նման տիպի հանցագործությունները կկարողանան բացահայտել միայն լիազորված մարմինները, այսինքն՝ իշխանությունը:

Այսինքն՝ մենք իշխանության թիմ ենք և այդ պարտավորվածությունն ունենք: Եթե նույնիսկ այս հանձնաժողովը կազմավորվեր, միևնույն է, վերջում պետք է իրենք իրենց խոսքն ասեին կամ իրենց միտումները ցուցաբերեին, այդ պատասխանատվությունը նորից մերն է: Դրա համար ոչ թե պիտի պատասխանատվության շրջանակներում դա քննարկվի, այլ մեղավորների հայտնաբերման խնդիր գոյություն ունի, այդ մեղավորները կուսակցությունների մեջ կամ քաղաքական թիմերի մեջ ակնհայտորեն չկան: Պիտի կարողանան ընդամենն ականատեսներին հրավիրել, քննարկել խնդիրը, որը դեռևս չի կատարվել: Իսկ դա միայն կարող են իրենց լիազորությունների շրջանակներում լիազոր մարմիններն իրագործեն: Այս օրինագծով նաև ասում են՝ մենք ուզում ենք հետամուտ լինել և ստուգել, քննարկել իրավապահ մարմիններին, որը հակասում է Սահմանադրությանը: Չի կարելի Ազգային ժողովում մի նոր օջախ ստեղծել, որը իրավական դաշտի կամ իրավական մոտեցումներից առավել մի դաշտ է, որն արդյունքներ չէր ունենալու: Վերջում էլի պատասխանատուն մենք ենք, այսօր էլ ենք մենք պատասխանատու և մեր պատասխանատվության շրջանակներում հանձնառություն ունենք բացահայտումների և կկարողանանք թիմի ներսում, թիմի միջոցներով այդ խնդիրը լուծել, եթե հնարավոր է: Այդ իսկ պատճառով դեմ քվեարկեցինք:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ գուցե սա իշխանությունների վերջին շանսն էր՝ որևէ որոշում կայացնելու: Զուրաբյանը հնարավոր համարեց իշխանափոխությունը, նրա այս հայտարարությանն ինչպե՞ս եք արձագանքում:

-Լևոն Զուրաբյանը կամ զուրաբյանները շատ փոքր մարդիկ են, որպեսզի քաղաքականության անդամ ընդգրկվեն: Դրանք ցանկություններ են, առաջարկություններ են, միտումներ են, պրովոկացիոն գործիքներ օգտագործող թիմ են: Մարդիկ, եթե պատասխանատվություն չունեն մի հարցի վերաբերյալ, ամեն ինչ կարող են խոսել: Հետո ամոթ է, որ մեր երկրում զուրաբյանները կամ ըտենց սեթևեթող քաղաքական գործիչները պիտի կարողանան ինչ-որ հիմնավորումներ գտնեն:  Հիմնավորումներ գտնելու համար արդեն գարուն է, կարող են մոտենալ հողագործներին, ասեն իրենց տեսակետը, իրենց քննարկելի առարկաները: Մարդիկ մտածում են, որ Ազգային ժողովի խոսափողը կամ Երևանի միտինգները կկարողանան օգտագործել և պետությունն ամրապնդել, մենք այդ կարծիքին չենք:
Դա մենք շատ դրական ենք գնահատում և բազմաթիվ տարիներ անընդհատ ասել ենք, որ քաղաքական դաշտը մեկն է և այդ դաշտում բոլորը պետք է համագործակցեն, քննարկեն, որոշեն, ցանկություններ ասեն, առաջարկություններ ասեն: Այդ իմաստով, կարծում եմ, որ շատ դրական է: Բայց միևնույն ժամանակ, մինչև այդ, հասարակությանը պիտի ասեն, թե ինչի՞ համար են համախմբվում, մանավանդ նախկինում շատ-շատ դեպքերում համախմբվել են և բավականին իշխանության լծակներ են ունեցել, և Դաշնակցությունը, և Բարգավաճ Հայաստանը, պիտի կարողանան նաև դրանից դասեր քաղեն՝ արդյոք ի՞նչ են արել, ինչ հաջողության են հասել: Թե՞ ըտենց փափկասուն կարողացել են իշխանության մեջ լինել, հետո խռովել, հեռացել են: Իհարկե, ես էդ կարծիքին չեմ, բայց իրենց մեկնաբանությունները հասարակության համար անհրաժեշտ են:

Մարի Ներսեսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31