Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սաստիկ սկզբունքային ընդդիմադիրները երբեք հանրահավաքներ չեն կազմակերպում. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 11,2014 12:16

Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանության հասնելը գործնականում անհնար է՝ սրանում գրեթե բոլորն են համոզված։ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բառիս բուն իմաստով բռնի ուժով են պահում իրենց իշխանությունը, եւ այդ ուժին այլ ուժ հակադրել հնարավոր է միայն հասարակության միջոցով։ Հետեւաբար, ուզենք թե չուզենք, Հայաստանում իշխանափոխություն իրականացնել կարող են միայն այն քաղաքական ուժերը, որոնց հետեւից ժողովուրդը գնում է։ Հիշենք սա եւ ուսումնասիրենք Հայաստանի քաղաքական դաշտը։

Այն, ըստ էության, բաժանված է երեք հիմնական մասի։ Մի կողմում՝ ՀՀԿ-ն է (ՕԵԿ-ով ու հարակից այլ «պրիբորներով»), մյուս կողմում ոչ իշխանական չորս ուժերն են՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», այսինքն՝ այն կուսակցությունները, որոնց թիկունքում շատից-քչից ժողովուրդ կա, իսկ երրորդն այն ուժերն են, որոնց սովորաբար անվանում են «եւ այլն»։

Ահա այս «եւ այլն» խմբում հավաքված են բազմաթիվ մարդ-կուսակցություններ, վառ անհատականություններ, սաստիկ սկզբունքային ընդդիմադիրներ եւ այդպես շարունակ, սրանք ժամանակ առ ժամանակ բոցաշունչ ելույթներ են ունենում, հուժկու հարցազրույցներ տալիս, ընդ որում՝ որպես կանոն, շատ գեղեցիկ են խոսում ու ճիշտ-ճիշտ բաներ են ասում։ Պրոբլեմն ընդամենը այն է, որ հասարակությունը, որպես կանոն, գեղեցիկ խոսողների ու ճիշտ-ճիշտ բաներ ասողների հետեւից չի գնում, հասարակությունը գնում է նրանց հետեւից, ում հետ հույսեր է կապում՝ իշխանափոխության «մոմենտով»։ Դրա համար էլ սաստիկ սկզբունքային ընդդիմադիրները երբեք հանրահավաքներ չեն կազմակերպում։ Կազմակերպում են, որ ի՞նչ անեն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բացի ,,Ժառանգություն,,ից,մնացած կուսակցությունները եղել են իշխանություն կամ իշխանության մաս են կազմել և ժողովուրդը ի զարմանս,հիշում է նրանց գործունեության արդյունքները:Գոնե այդ կուսակցությունների կազմի փոփոխություններ կատարեիք,թե չէ, նույն դեմքերն են ,, նոր,, ծրագրերով:Իսկ ժողովուրդը նույն ջուրը երկրորդ անգամ մտնել չի ուզում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31