Մարտի 9-ին, ժամը 17.45-ին, Տավուշի մարզի Գոշ համայնքի ղեկավարից ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակչուհի, 1937 թ. ծնված Հասմիկ Մ.-ն բնակարանի նկուղից գտել է հանգուցյալ ամուսնուն պատկանող որսորդական հրացանը:
Մեկնած օպերատիվ խմբին Հասմիկ Մ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի կարճեցված մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն