Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել գերզույշ Ուկրաինայի վերաբերյալ իրենց գնահատականներում, ինչը եւ, հանուն արդարության, պետք է նշել՝ նրանց առայժմ հաջողվում է անել։
Փոխարենը անհասկանալի վարքագիծ են որդեգրել որոշ ընդդիմադիր գործիչներ եւ գրանտային գործունեություն ծավալող փորձագիտական շրջանակներ, որոնք օրումեջ տարբեր ֆորմատներով կոկորդ են պատռում՝ բոլորի աչքը մտցնելով այն, որ Հայաստանի իշխանությունները գրառում չեն կատարել Ուկրաինայի դեսպանատան սգո մատյանում, կամ էլ՝ հանդես չեն եկել Ռուսաստանին դատապարտող հայտարարությամբ։
Առհասարակ՝ թե՛ ռուս-վրացական 2008թ. պատերազմի օրերին, եւ թե՛ հիմա ՀՀ իշխանությունների կողմից չեզոքության պահպանումը միակ խելամիտ դիրքորոշումն է, որը նրանց, վստահաբար ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա՝ հեշտորեն չի հաջողվել։ Բնականաբար՝ այս օրերին Հայաստանի վրա տարբեր խողովակներով ճնշումներ են գործադրվում թե՛ մեկ, թե մյուս կողմից, իսկ վերը նշված գրանտակերներն իրենց աղեկտուր հայտարարություններով էլ ավելի են բարդացնում իրավիճակը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում