Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն մաքրում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մարտիմեկյան հետքերը. «Ժամանակ»

Մարտ 11,2014 11:07

2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախագծի տապալումից հետո տպավորությունն այն է, որ իշխող ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ միասին այնքան է խուսափում Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու ու այդ թեման քննարկելու տեսլականից, որ պատրաստ է անգամ 2008-ին իշխանական կոալիցիայի մեջ եղած ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին ազատել Մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունից, միայն թե նման հանձնաժողով չստեղծվի:

Այս հանգամանքից ճկուն օգտվեցին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք 2008 թվականին քոչարյանական կոալիցիայի անդամներ էին, և բնականաբար իրենց չափով կիսում էին պատասխանատվությունը Մարտի 1-ի համար: Իր երեկվա քվեարկությամբ ՀՀԿ-ն, կարելի է ասել, ազատեց ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին այդ պատասխանատվությունից: Մինչդեռ այդ երկու քաղաքական ուժերը ոչ միայն Մարտի 1-ին իրադարձությունների ժամանակ գործող կոալիցիայի անդամ էին, այլև կողմ քվեարկեցին արտակարգ դրություն մտցնելուն: Իսկ 2008-ի մարտի 21-ին Հայաստանում ձևավորվեց նոր իշխող կոալիցիա, որի մեջ մտան Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն… Հետագայում ՀՅԴ-ն լքեց կոալիցիան, իսկ ԲՀԿ-ն նոր կոալիցիա չմտավ:

2008-ին Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանին երեկ հարցրեցինք` չի՞ կարծում, որ մերժելով հանձնաժողով ստեղծելու նախագիծը` ՀՀԿ-ն մաքրում է Մարտի 1-ի հետքերը ԲՀԿ-ի ու Դաշնակցության վրայից: «Հանրապետականն իր առջև խնդիր չի դրել որևէ մեկին դարձնի մեղսակից կամ որևէ մեկին ձերբազատի այդ պատասխանատվությունից»,- հայտարարեց Նիկոյանը` հավելելով. «Բոլորն էլ ունեն հիշողություն, բոլորս էլ հիշում ենք այդ օրերը: Ինչքան էլ չուզենանք, դա պատմություն է և բոլորիս հիշողության մեջ դաջված է, և գիտենք յուրաքանչյուրի գործառույթները, և դուք էլ կարող եք բացել ու տեսնել ելույթները` ով ինչպիսի ելույթ է ունեցել»:

Մարինե Խառատյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31