Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր էին ստացվել, որ մարտի 2-ին անհայտ անձը Մերձավան գյուղի բնակիչ Հարութի գույքը հափշտակելու նպատակով նստել է նրա տաքսի ավտոմեքենան և 16-րդ թաղամասում, դանակի սպառնալիքով 10.000 դրամ հափշտակելուց հետո, դանակի բռնակով հարվածել է նրա պարանոցին ու դիմել փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարութը 1972 թ. ծնված Հարություն Ս.-ն է, որը մարտի 8-ին, ժամը 15.35-ին, հրավիրվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հաղորդում տվել, որ անհայտ անձը մարտի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում նստել է իր «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել 16-րդ թաղամաս, որտեղ դանակի սպառնալիքով ստանալով 10.000 դրամ ու բջջային հեռախոս` դիմել է փախուստի:
Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն