Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սպառողը կողմնորոշված է դեպի այլ ավտոշուկաներ, որոնց դեպքում, Մաքսային Միությանն անդամակցելուց հետո, լրջագույն խոչընդոտներ են ծագելու. «Հրապարակ»

Մարտ 11,2014 10:49

Մաքսային Միությանն անդամակցության նախաշեմին հայաստանյան ավտոշուկան ամենալարված սպասումների մեջ է։ Քանզի Միության կողմից այս շուկայում ընդունված խաղի կանոնները Հայաստանի համար ամեևաանշահեկաններից են։ Մինչդեռ Հայաստան ներմուծվող՝ առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում ավտոմեքենաների ներմուծումը, բնական գազից եւ նավթ-նավթամթերքից հետո առաջին հորիզոնականում է: Միայն անցյալ տարի Հայաստան է ներմուծվել 41 հազար 100 ավտոմեքենա՝ շուրջ 41,9 մլրդ դրամ ընդհանուր մաքսային արժեքով։ Մինչդեռ ներմուծված ավտոմեքենաների հազիվ 5,8%-ը կամ 2 հազ. 400-ն է եղել ռուսական արտադրության։

Նկատենք, որ ռուսական ավտոմեքենաների պահանջարկը մեզ մոտ արդեն երկար տարիներ նվազման միտում ունի։ Եվ եթե 2003թ. Հայաստան ներմուծվել է շուրջ 10 հազար ռուսական ավտոմեքենա, ապա վերջին 5 տարիները միասին վերցրած՝ հազիվ 11 հազար։ Այսինքն՝ մեր սպառողն ակնհայտ կողմնորոշված է դեպի այլ շուկաներ, որոնց դեպքում, Մաքսային Միությանն անդամակցելուց հետո, լրջագույն խոչընդոտներ են ծագելու։ Ոչ ռուսական ավտոմեքենաներին նախապատվություն տվող 94%-ի դեպքում այդ նախապատվությունը պահպանելը կարժենա լրացուցիչ մի քանի հազարից մինչեւ տասնյակ հազար դոլար՝ մաքսատուրքերի վերանայման տեսքով:

Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31