Հայաստանի քաղաքական համակարգի խորքային խնդիրներից մեկը, գուցե ամենակարևորը` ոչ ադեկվատությունն է: Ոչ իշխանական քաղաքական ուժերը համարժեք չեն արձագանքում հասարակության շահերին ու իրական պահանջներին, նրանք ավելի քան անհամարժեք են միջազգային կարևորագույն գործընթացների պարագայում: Ի տարբերություն ընդդիմության ու այլընտրանքային ուժերի, իշխանության գործողությունները շատ ավելի համարժեք են՝ այդ երևույթի բացասական, սակայն պրակտիկ իմաստով:
Այո, իշխանությունն ընդդիմությունից ավելի անհաղորդ է հասարակության խնդիրներին ու շահերին, իշխանությունն անհամեմատ պասիվ ու կրավորական է արտաքին քաղաքականության մեջ, ինչի իրականացման մանդատը սեպտեմբերի 3-ից հանձնել է Ռուսաստանին: Սակայն իշխանության այս ոչ ադեկվատության հիմնավորումը սեփական իշխանության պահպանումն է, և այդ խնդրի լուծման տեսանկյունից` նրա գործողությունները երբեմն առավել քան ադեկվատ են:
Մինչդեռ ընդդիմությունը, որի նպատակն իշխանության հասնելն է, ամեն անգամ զարմացնում է ոչ ադեկվատության հերթական, նախորդից ավելի ցայտուն գործողություններով: Հենց այդպիսի օրինակ էր Մարտի 1-ի արյունալի ոճրագործության բացահայտման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, որը, ինչպես կանխատեսելի էր բոլորի, բայց ոչ ընդդիմության համար, երեկ տապալվեց:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև