Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պիտի քննարկվեն սահմանադրական փոփոխությունները

Մարտ 11,2014 14:45

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը:

Արամ Աբրահամյան.– Շուտով սահմանադրական փոփոխությունները քննարկվելու են լայն շրջանակներում, տարբեր ֆորմատներում: Չնայած մեզ այդ փոփոխությունների հայեցակարգը հայտնի չէ, բայց եկեք պատկերացնենք, թե որ ուղղությամբ պետք է կատարվեն այդ փոփոխությունները:

Հովհաննես Մարգարյան.– Նախ ասեմ` ժամանակի տեսանկյունից պետք է բավականաչափ ճանապարհ անցնի: Ես հիշում եմ, որ 2003թ. աշխատանքային խումբ ձեւավորվեց, եւ 2005-ի վերջերին սահմանադրական հանրաքվե անցկացվեց, այսինքն՝ շուրջ 2,5-3 տարի աշխատեցինք այդ սահմանադրական բարեփոխումների վրա: Ըստ էության, աստիճանաբար մեզ մոտ 2005-ին որոշակի լիազորություններ նախագահից փոխանցվեցին խորհրդարանին: Եթե մենք հստակ ընտրում ենք որեւէ մոդել, պետք է այդ մոդելը համաչափ պաշտպանենք: Այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի:

Ա. Ա.– Հիմա մենք կիսանախագահակա՞ն մոդելի պայմաններում ենք ապրում, թե՞ սուպերնախագահական:

Թեւան Պողոսյան.– Փաստաթղթի, թղթի վրա կարող ենք ասել՝ կիսանախագահական է: Բայց այստեղ մի բան պետք է ասեմ. այն մեխանիզմը, որոնցով այսօրվա դրությամբ այդ սահմանադրական բարեփոխումների գաղափարը փորձեցին ներկայացնել եւ խումբ ձեւավորեցին, ցավոք սրտի, այդ խմբի մեջ ներգրավված չէր ընդդիմադիր որեւէ գործիչ, որ կարողանայինք ի սկզբանե մեխանիզմներին ծանոթ լինել: Իրականում ծանոթ չենք, բամբասանքի մակարդակով ենք տեղյակ, որը կարող է՝ համապատասխանում է իրականությանը, կարող է եւ՝ ոչ: Նույն 2005-ի սահմանադրական փոփոխությունների օրինակով հիշեք՝ ինչքան պրոբլեմներ եղան, երբ որ մարդիկ ուղղակի տեղյակ չէին: Կասկածներ եղան, թե այն հանրաքվեի ժամանակ ամեն ինչ մաքո՞ւր էր, իրո՞ք ժողովրդի ընտրությունն էր, թե՞, այնուամենայնիվ, Հայաստանը փորձում էր իր պարտավորությունները կատարել եվրոպական կառույցների առաջ:

Ա. Ա.- Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու ձեւը ճի՞շտ է, թե՞ սխալ:

Հ. Մ.- Անպայման լայնածավալ քննարկումներ լինելու են, հասարակությունը ի վերջո ինքն է ընտրելու, Սահմանադրությունը օրենքների օրենքն է, այսինքն՝ քաղաքացին հանրաքվեով ընդունում է իր Սահմանադրության փոփոխությունը` կո՞ղմ է, թե՞ դեմ է: Դեռ վաղ է, եւ չեմ կարող ասել, թե երբ է կոնկրետ հանրաքվեն անցկացվելու, բայց անպայման տեւական ժամանակ դա լայն քննարկման առարկա կդառնա, կարծում եմ, որ ուղղությունն է կարեւոր, եւ ուղղությունը շարունակում է այն, ինչ 2005թ. փոփոխությունը:
Ա. Ա.- Այդ փոփոխություններով՝ վարչապետին այս մեխանիզմով են նշանակում, գլխավոր դատախազին՝ այն մեխանիզմով, բայց մենք հո գիտե՞նք, որ իրականում ամեն ինչ նախագահն է անում:

Թ. Պ.– Նախագահն առաջարկում է, իր լիազորություններից է օգտվում, մեծամասնությունը հաստատում է, քանի որ դա նույն ուժն է, եւ չկա դիսկուրսի խնդիրը, որ ծրագրերը ներկայացվեն, քննարկվեն, ընդունվեն: Խորհրդարանն, օրինակ, պետք է ունենա վերահսկողական ֆունկցիայի երեւույթ, որն իրականում չունի: Նույնը այսօրվա մերժված մարտի 1-ի հանձնաժողովի խնդիրը: Պետք է ստեղծվի հանձնաժողով, որ վերահսկողության խնդիր կկատարի, օրինակ՝ գազային խնդիրը կամ «Նաիրիտի»: Այնուամենայնիվ, մենք չենք ձեւավորել մշակույթ: Մենք երկար ճանապարհ ենք անցնելու, շատ ժամանակ մեզ մոտ տարածվում էր մի երեւույթ՝ խմբերում տարաձայնությունները կամ իրար հետ նույնիսկ չհամաձայնելը մի տեսակ չեն ընդունվում:

Քննարկումն ամբողջությամբ

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31