Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գործակալությունն աղավաղել է գրող Սամվել Բեգլարյանի խոսքը

Մարտ 10,2014 23:16

Ադրբեջանական haqqin. az լրատվական կայքը հղում անելով ԱՊԱ գործակալությանը, ներկայացրել է մարտի 8-ի Վրաստանի ադրբեջանաբնակ Թեքալի գյուղում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանի խոսքն այն մասին, որ ինքը չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը հանձինս իր որդու տեսնի թշնամու, ինքը հոգնել է պատերազմից: Սամվել Բեգլարյանը նաեւ ասել է, որ աշխարհաքաղաքական մեծ խաղ է ընթանում, որի խաղաքարերը Ռուսաստանի ձեռքին են: Սակայն Բեգլարյանը հերքում է, որ մաքսային միության մեջ Հայաստանի մտնելը ինքը որակել է որպես Ռուսաստանի կողմից արված «նվաստացուցիչ առաջարկ», որին Հայաստանը հարկադրված համաձայնվել է: Հայ գրողի խոսքերով՝« նվաստացուցիչ առաջարկ» բառակապակցության հեղինակը ադրբեջանցի լրագրողն է:

Beglaryan

Նոյեմբերյանցի գրողին զայրացրել է ադրբեջանական հրապարակման այն մասը, որ նա  իբր ասել է.« Եթե Ադրբեջանը մեզ թույլատրում է ապրել Ղարաբաղում, մենք դրան համաձայն ենք»: Տողերիս հեղինակը այդ հանդիպման ժամանակ նստած է եղել Սամվել Բեգլարյանի կողքին: Այդ խոսքերը կտրված են համատեքստից: «Տելագրաֆ ԱԶ» գործակալության երիտասարդ  թղթակիցը հարց ուղղելով բանախոսին, հայտարարեց, որ Ադրբեջանը բաժանել են, եւ Հայաստան պետություն է ստեղծվել: Դրան հետեւեց դահլիճում նստածների բուռն ծիծաղը, եւ Սամվել Բեգլարյանն էլ հեգնելով արձագանքեց .« Շնորհակալ ենք, որ թույլ եք տվել»: Հենց այդ բառակապակցությունն է աղավաղել ԱՊԱ-ի թղթակիցը: Մեկ այլ անգամ նույն ազերի լրագրողն ասաց, որ ռուսներն են հայերին բնակեցրել Կովկասում: Սամվել Բեգլարյանն էլ կրկին տեղից հեգնանքով արձագանքեց. «Մենք ինչ է՝ տիեզերքի՞ց ենք հայտնվել»:

Ի դեպ, ադրբեջանցի լրագրողի ելույթներից հետո միջոցառումը վարողը՝ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը սաստեց նրան, ասելով, որ Թեքալիի հարթակը նման ելույթների համար չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իհարկե ադրբեջանցիները կնենգափոխեն տավուշեցի գրող-ազատամարտիկ և արժանի հայի խոսքն ու իրենց ձեռնտու տեսանկյունից կներկայացնեն: Ազերիներն այս ամենը կանեն, քանի որ Տավուշի մարզպետն ու իր խորհրդականն են նրանց այդ առիթն ու հնարավորությունը տալիս: Ես ամենևին էլ դեմ չեմ ազգերի բարեկամությանը, բայց մենք տվյալ պարագայում գործ ունենք մարդկային զանգվածի հետ, որը ազգ կոչվելու իրավունքը դեռևս պետք է վաստակի: Այնպես որ տավուշեցի ստրուկները շտապում են…

  2. ivan says:

    Հետաքրքիր է,ինչու մարզպետ Ա.Ղուլարյանը այդ հանդիպումներին չի ուղարկում իր
    թրքասեր նեյնիմագիր Լյուբիկ Չիբուխչյանին:Գուցե սպասում է նրա Ալիև-նամեի լույս
    ընծայմանը:Մտքի տիտանի ներկայությունը հայ-ադրբեջանական հանդիպումների ժա- մանակ ավելորդ կդարձներ ադրբեջանցիների ներկայությունը և բնականաբար նրանց
    պրովակացիաները:

  3. Naira says:

    Վերջերս տարբեր հարթակներից ադրբեջանցիները հնչեցնում են հայերի եկվոր լինելու տե- սակետը:Թեմային վերաբերվող հրապարակումներ հանդիպում են նաև ռուսական մամու – լում:Իհարկե ժպիտ առաջացնող երևույթ է:Բայց այդ թշնամական կոյուղահոսքին մենք ինքներս ավելացնում ենք սեփական արտադրության աղտեղության զգալի չափաբաժին: Խոսքս Ա.Ղուլարյանի խորհրդականի ,,գրքի,,մասին է,որը նվիրված է հարևան երկրի ինչ որ երգչուհու:,,Գրքի,,որակի մասին կարծիքները թողնենք մասնագետներին:Մեր հարևան- ները մերժում են մեր տեղաբնիկ լինելը,այս տարածքի մշակույթի կրողը լինելը,իսկ մենք մեր պետական բյուջեի սուղ միջոցների հաշվին արժեվորում ենք նոմադների ոչ հեռավոր հետնորդների ցածրարժեք մշակույթային նախավարժանքները:Ընդամենը այսքանը պետք է հասկանան մեր պետականության կրող այրերը Տավուշի մարզում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31