Մեկօրյա հանգստից հետո «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներն այսօր վերսկսեցին պայքարը:
Յոթերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը (նկարում) ոչ-ոքի խաղաց եւ 5,5 միավորով մրցաշարային աղյուսակում պահպանեց երրորդ հորիզոնականը: Կարեւոր հաղթանակ տանելով Տիգրան Քոթանջյանի նկատմամբ՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը միավորներով հավասարվեց Մելքումյանին եւ բարձրացավ 7-րդ հորիզոնական: Բարձր դիրքեր է զբաղեցնում՝ 18-րդ տեղ, նաեւ իր անվան դիմաց 5,0 միավոր գրանցած Գաբրիել Սարգսյանը:
Մեր մյուս ներկայացուցիչները համեմատաբար համեստ տեղեր են զբաղեցնում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ