Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

РИА Новости. ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները. Սպիտակ տուն

Մարտ 10,2014 22:30

ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, բայց կողմ է, որ միջազգային դիտորդները մեկնեն Ուկրաինա, ինչը Մոսկվային կազատի ռուսախոս քաղաքացիների իրավունքների խախտման անհանգստությունից, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուկրաինայի սահմանադրության համաձայն, հանրաքվեն օրինական չի լինի, և, հետևաբար, ԱՄՆ-ը իր դաշնակիցների և գործընկերների հետ չի ճանաչի այն», – ասել է Կարնին՝ կոչ անելով, թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը Ուկրաինա, որոնք կհետևեն ռուսախոս քաղաքացիների իրավունքներին:

«Ընդունում ենք, որ Մոսկվան իր հետաքրքրություններն ունի Ուկրաինայում, և կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն այդ հարցի շուրջ», – ասել է նա:

Ղրիմի հանրաքվեն կանցկացվի մարտի 16-ին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31