Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիան սառեցրել է Յանուկովիչի որդու ակտիվները. «Ամերիկայի ձայն»

Մարտ 10,2014 22:20

Շվեյցարիայի իշխանությունների կողմից երկուշաբթի օրը հրապարակված ընդլայնված ցուցակում ներառվել են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին նախագահ Ալեքսանդր Յակիմենկոն և երկրի նախկին դատախազի որդի Արտյոմ Պշոնկան

Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Ուկրաինայի ինը քաղաքացիներին, այդ թվում՝ տապալված նախագահի և նախկին վարչապետի որդիներին պատկանող ակտիվները: Վերջիններիս մեղադրում են մարդու իրավունքների խախտման և բյուջետային միջոցների յուրացման մեջ:

Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և այլ պետություններն արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի բյուջետային միջոցների յուրացման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ:

Շվեյցարիայի իշխանությունների կողմից երկուշաբթի օրը հրապարակված ընդլայնված ցուցակում ներառվել են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին նախագահ Ալեքսանդր Յակիմենկոն և երկրի նախկին դատախազի որդի Արտյոմ Պշոնկան:

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենիյ Յացենյուկն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Յանուկովիչի եռամյա նախագահության ընթացքում երկրի բյուջեից դուրս են հանվել 37 միլիարդ դոլար ծավալով միջոցներ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանն անցյալ ամսվա վերջին ընդունել էր բանաձև, որով փախուստի մեջ գտնվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու դեպքում վերջինիս նախատեսվում է ուղարկել Հաագայի միջազգային քրեական դատարան, որպեսզի այնտեղ անցկացվի Յանուկովիի կողմից գործած «լուրջ հանցագործությունների» գործով դատավարությունը:

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31