Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Երիտասարդ բռնցքամարտիկներն ավելի հիասթափեցրին, քան մեծահասակները»

Մարտ 10,2014 22:09

«Դինամո» մարզադահլիճում երիտասարդ բռնցքամարտիկներն այսօր որոշեցին Հայաստանի առաջնության հաղթողներին ու մրցանակակիրներին:

Ըստ քաշային կարգերի չեմպիոն դարձան Արթուր Հովհաննիսյանը՝ 49 կգ, Արսեն Պողոսյանը՝ 52, Հրայր Շահվերդյանը՝ 56, Ժորա Համազարյանը՝ 60, Արմեն Մխիթարյանը՝ 64, Տիգրան Մելքոնյանը՝ 69, Գեւորգ Պետրոսյանը՝ 75, Նարեկ Մանասյանը՝ 81, Սերյոժա Հակոբյանը՝ 91 եւ Գնել Մուրադյանը՝ +91:

Առաջնության ավարտին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը Aravot.am-ին ասաց, որ երիտասարդները, ցավոք, ավելի հիասթափեցրին, քան օրեր առաջ՝ մեծահասակները: «Ես հույս ունեի, որ երիտասարդները ավելի բարձր մակարդակի բռնցքամարտ կցուցադրեն ու ոմանք, հնարավոր է, «նեղեն» մեծահասակներին: Բայց նման բան տեղի չունեցավ: Գրեթե բոլոր քաշային կարգերում ականատես եղանք միջակությունների պայքարի: Թերեւս, բացառություն էր 81 կգ քաշային կարգը, որտեղ եզրափակչում էլ Նարեկ Մանասյանի առավելությունն ակնհայտ էր:

IMG_0552

Որոշ քաշային կարգերում, չի բացառվում, ոչ ոք չընդգրկվի երիտասարդական հավաքական, քանի որ այդտեղ հավաքականի արժանի մարզիկներ չկան, որոնք դուրս գան միջազգային ասպարեզ», – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Արթուր Գեւորգյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31