Միացյալ նահանգների բանակը պատրաստ է ռազմական գործողություններով աջակցել Ուկրաինային Ղրիմի հակամարտության սրման դեպքում, հայտնել է ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մենք փորձում ենք [Ռուսաստանին] ասել, որ չշարունակի սրել իրավիճակն արևելյան Ուկրաինայում ու թույլ տա, որ Ղրիմում հակամարտությունը կարգավորելու հնարավորություններ ստեղծվեն: Մենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ պայմանագրային պարտավորություններ ունենք: Եվ ես վստահեցրել եմ նրանց, որ եթե այդ պայմանագրային պարտավորությունները իրականացնելու կարիք լինի [Եվրոպայում], մենք կպատասխանենք», – ասել է Դեմփսին՝ ավելացնելով, որ ռուսական բանակի ներխուժումը Ղրիմ վտանգ կստեղծի եվրոպական բոլոր երկրների և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար:
«Եթե Ռուսաստանն իրավունք ունի դա անել… մտնել ինքնիշխան պետություն՝ Ուկրաինայի էթնիկ ռուսներին պաշտպանելու պատրվակով, ապա դա վտանգ է ստեղծում Եվրոպայի այն մասերում, որտեղ էթնիկ անկլավներ կան», – ասել է գեներալը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ