Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդելու առումով մեր իշխանություններին Գինեսի ռեկորդների գրքում պիտի գրանցել». Վահան Թումասյան

Մարտ 10,2014 21:22

Գյումրիում բարձրացված մեծ աղմուկից հետո օրերս ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մայրաքաղաքում խորհրդակցություն էր անցկացրել  Գյումրու  ցեխոտ փողոցների թեմայով, որն էլ ավելի էր զարմացրել գյումրեցիներին: Նրանց քննադատելով,  մի՞թե փոխվարչապետի համար այդքան դժվար էր  Գյումրի այցելելը ու սեփական աչքով տեսնելը քաղաքի վիճակը, որ մայրաքաղաքի կաբինետներում են նիստեր գումարում: Ու մինչ Արմեն Գևորգյանը հանձնարարականներ է տալիս Գյումրու քաղաքապետին ու Շիրակի մարզպետին, գյումրեցի ակտիվիստները շարունակվում են ծաղրել իշխանություններին, «Մեր մայլեն» վերնագրով կինոշարք են նկարահանում  տարբեր փողոցներից  ու ի տես աշխարհի համացանցում են տեղադրում:

Aravot.am հետ  զրույցում «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն ասաց. «Սխալ որոշում էր ամբողջ քաղաքը ավիրել, քարուքանդ անել, թե ջրագծեր պիտի փոխվի,  կոյուղի պիտի քաշվի, կարելի էր թաղ թաղ անել, եթե էդպես լինի առաջիկա  տաս տարին ցեխ ու չամուռի մեջ պիտի կորենք: Սա չմտածված քայլ է: Ընդամենը մեկ անգամ Գյումրի գալու ու տեսնելու փոխարեն, թե ինչ վիճակում են քաղաքի փողոցները,  կաբինետում քննարկում  են անում, դա  հասարակությանը հուզող խնդիրների հանդեպ իշխանությունների վերաբերմունքի  մասին   է խոսում: Իշխանությունները սովոր են մարդկանց իրենց կաբինետների ու  մեքենաների պատուհանների արանքից  նայել, սա   իշխանությունների որակի մասին է խոսում»:

Վահան Թումասյանի ասելով , այս իշխանություններին ամեն ինչ արագ քանդելու  համար  «Գինեսի ռեկորդների» գրքում պիտի գրանցել: Ըստ նրա, միակ իշխանությունն է  աշխարհում, որը կարող է   քանդել համայնքները` պատճառաբանելով, թե կենտրոնն են կառուցում: Բայց , Վահան Թումասյանի ասելով, նրանք ի վիճակի չեն անգամ կենտրոնը կառուցել, ամեն ինչ քանդում են, արդյունքում Գյումրու ավերակ   շենքերին ու տնակներին ավելացել են  քարուքանդ փողոցները, այսինքն` այնպիսի մի իրավիճակ է, որ երկրագնդի որևէ  անկյունում հնարավոր  չէ պատկերացնել: «Իշխանությունները հաջողությամբ,  շատ արագ տեմպերով կարող են ամեն ինչ ավերել, այդ առումով կարելի է նրանց Գինեսի ռեկորդների գրքում գրանցել»,- ասում է Վահան Թումասյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դեռ բան է մնացել, որ ավիրեն?????

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31