Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տվեց Ռուսաստանի հավաքականի հետ Հայաստանի ընտրանու խաղի իր գնահատականը:
«Ռուսաստանի հավաքականի հետ խաղում մենք շատ վատ հանդես եկանք: Դա, իհարկե, սպասելի էր, քանի որ երբեք մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարտ ամսին պատրաստ չեն լինում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ պատճառներով: Ինձ համար շատ ցավալի էր, որ որոշ ֆուտբոլիստներ ազգային-հավաքական եկել էին ֆունկցիոնալ ոչ լավ վիճակում: Դա էլ ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Յուրա Մովսիսյանը նոր էր վնասվածքից դուրս եկել եւ չէր հասցրել լիարժեք վիճակ ձեռք բերել: Նույնը՝ Ռոբերտ Արզումանյանը… Բոլորին թվարկել չեմ ուզում: Այնուամենայնիվ, մեր հավաքականը հանդես եկավ իր ուժերից շատ ցածր», – ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Եթե ուզում եք, որ մեր հավաքականը հաջող հանդես գա` Ռուբեն Հայրապետյանին հեռու պահեք մարզաձեւից