Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, որի թեկնածությունը ֆեդերացիայի գործկոմը հաստատել էր ասուլիսից առաջ:
Պարոն Հայրապետյանը շվեյցարացուն հանձնելով Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանշական մարզաշապիկը՝ ասաց. «Կարծիք կար, որ ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն ուշացնում է, որին ես համաձայն չեմ: Մենք ուղղակի փորձել ենք չշտապել, հապճեպ որոշում չկայացնել: Բազմաթիվ մարզիչների հետ ենք բանակցել (Ռ. Հայրապետյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ իրենք բանակցել են 49 մարզչի հետ: Ա.Հ.) եւ եկել եզրակացության, որ հենց Բեռնար Շալանը կղեկավարի մեր ազգային հավաքականը: Ես ուզում եմ մեր ազգային հավաքականի մարզաշապիկը հանձնել մարզչին, շնորհավորել եւ ցանկանալ հաջողություն», – ասաց ՀՖՖ նախագահը, որից հետո ինքը եւ մարզիչը պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ