Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Lenta.ru. Խոդորկովսկին Ղրիմը Ուկրաինայի կազմում թողնելու կոչ է արել

Մարտ 10,2014 20:08

«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին հայտնել է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում՝ ստանալով «հնարավորինս լայն ինքնավարություն»: Փոխանցում է «Լենտա.ռու» լրատվականը:

Մարտի 10-ին Կիևի պոլիտեխնիկի ինստիտուտում տված դասախոսության ժամանակ Խոդորկովսկին կարծիք է հայտնել, որ Ղրիմը կարող է Ուկրաինայի կազմում լինել այնպես, ինչպես Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի.

«Ղրիմը Ռուսաստանի համար ավելի շատ բեռ է, քան ձեռք բերում», – ասել է նա, – «[թերակղզին] ռուսների համար սրբավայր է և ԽՍՀՄ փլուզումից հետո ամենաչամոքված վերքը»:

Ըստ Խոդորկովսկու, Ուկրաինայի իշխանափոխությունը կարող է հանգեցնել ամբողջ եվրոպական քաղաքականության վերաձևավորմանը: Նա կոչ է արել ուշադրություն դարձնել ուկրաինական հեղափոխության սխալներին՝ ընդգծելով, որ Մայդանի որոշ ակտիվիստների արմատական հայացքների պատճառով երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի եզրին:

Ռուս գործարարը Կիև է ժամանել մարտի 8-ին: Նա ելույթ է ունեցել Անկախության հրապարակում, որտեղ մեղադրել է ռուսական հեռուստաալիքներին ստեր տարածելու մեջ ու պնդել, որ Մոսկվան աջակցել է Կիևի ցուցարարներին բռնի ուժով ցրելուն:

Միխայիլ Խոդորկովսկին խարդախությունների, փողերի լվացման համար 10 տարի գտնվում էր ազատազրկման մեջ: 2013թ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ներում է շնորհել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31