Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է Երևանում: Մարտի 10-ին ԵՄ կենտրոնում ցուցադրվեց «Վեց օր» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան խոսեց հասարակության մեջ կանանց դերի մասին ասելով, որ կանայք շատ կարևոր դերակատարություն ունեն բոլոր ոլորտներում:
«Կանայք այժմ մեծ դերակատարում ունեն առավել լայն ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսություն և այլն: Գրեթե բոլոր դեպքերում կանանց մասնակցությամբ գործերը հաջողությամբ են պսակվել: Կանանց հետ պետք է խորհրդակցել բարեփոխումների հետ կապված գործընթացներում». ասաց պատվիրակության ղեկավարը:
ԵՄ կայունության գործիքի կողմից ֆինանսավորված «Վեց օր» վավերագրական ֆիլմը ներկայացնում էր երեք տարբեր կանանց կյանքը, որոնց երազանքները, սակայն նույնն էին: Երեքն էլ ցանկանում էին ապրել խաղաղության մեջ: Կանայք պայքարում էին պատերազմի և հակամարտության բերած փոփոխությունների հետ:
Կարդացեք նաև
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ