Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միության անդամակցությունն ու ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարը համատեղելի՞ են

Մարտ 10,2014 18:07

«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպությունը հրապարակել է «ԵՄ-Հայաստան. ապագայի զարգացումներ և հեռանկարներ» թեմայով զեկույցը: Ինչպես նշված է փաստաթղթում, այս զեկույցի նպատակն է կառուցողական բանավեճ կառուցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների առումով:

Փաստաթղթում շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ Հայաստանը թեև վերջին չորս տարիներին հարաբերություններ է զարգացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առումով, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է Մաքսային միություն անդամակցության ցանկության մասին:

Զեկույցում նշված է, որ այս փաստը չի խանգարի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության համար և որպես համագործակցության օրինակ՝ բերված են Բրազիլիայի և Մալազիայի հետ հարաբերությունները, որոնք ևս համագործակցում են Եվրամիության հետ, սակայն այդ երկրները այլ մաքսային միության անդամներ են: Որպես հետևություն՝ զեկույցում ամրագրված է. «Աչքի առաջ ունենալով այս փաստերը` կարելի է ասել, որ հետագայում ՀՀ-ԵՄ համագործակցության եզրեր կգտնվեն` անկախ նրանից, որ Հայաստանը մաքսային ոլորտում ընտրել է այլ՝ մի երրորդ գործընկեր, և այդ որոշումը մենք հարգում ենք»:
Փաստաթղթում նաև ամրագրված է, թե ՀՀ-ԵՄ միջև եղած համաձայնության մթնոլորտն աճում է: Ուրուգվայի օրինակը վկայակոչելով՝ փաստաթղթում հույս է հայտնվում, որ նույնիսկ տնտեսական ոլորտում «ոլորտային համաձայնագրերը հնարավոր է մնան ուժի մեջ»:

Փաստաթղթի ամփոփիչ հատվածը եզրափակվում է հետևյալով. «Այժմ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնությունը վերցնի և դրսևորի քաղաքական կամք ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության առումով: Եվ Վիլնյուսում 2013-ին ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրով սահմանված կոնկրետ ոլորտներում առաջարկություններով հանդես գա»:

Մի քանի անգամ մատնանշելով՝ ՀՀ-ի «Ռուսաստանի կողմից առաջնորդվող» Մաքսային միության անդամակցության փաստը, փաստաթղթում վերլուծություն է կատարվում այն ուղիների մասին, թե ինչպես է ԵՄ-ն համագործակցում այնպիսի երկրների հետ, որոնք այլ մաքսային միությունների անդամ են: Մասնավորապես վերլուծության են ենթարկվում, Բրազիլիայի, Մալազիայի, Ինդոնեզիայի, Ուրուգվայի հետ համագործակցության օրինակները:

«ԵՄ-Հայաստան. ապագայի զարգացումներ և հեռանկարներ» թեմայով զեկույցում անհրաժեշտություն է հայտնվում բարելավել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների իրավական հենքը:

Նկատենք, որ նաև գնահատական է տրվում ՀՀ-ԵՄ վերջին չորս տարիների համագործակցությանը և դրական առաջընթաց գրանցում մարդու իրավունքների պաշտպանության, մամուլի ազատության, ընտրական համակարգի բարելավման կառավարման թափանցիկության և այլ ոլորտներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31