«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Գազպրոմ» ընկերությանը հնարավոր վաճառքի մասին լուրը Aravot.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից չհաստատեցին` ասելով, որ նման տեղեկություն չունեն:
Yerkir.am-ին տեղեկություն էր հասել, որ «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ, վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը Հայաստան էր ժամանել հենց «Հայէլցանցերը» գնելու նպատակով:
«Այդ ամենը երեւակայության ժանրից է, նման բան չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի ծառայությունից:
Ընկերության պատասխանատուները «Էլցանցերի» սնանկանալու մասին լուրերը նույնպես անհավանական համարեցին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ