Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական պայմաններով բանկային ծառայությունների ծաղկեփունջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

Մարտ 10,2014 18:00

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ս.թ. մարտի 7-ին պատրաստել էր անակնկալ կանանց և աղջիկների համար… Բանկում տիրում էր գարնանային տոնական բարձր տրամադրություն… Ծաղիկներ, մեղմ երաժշտություն և հյուրընկալ ժպիտներով աշխատակիցներ:

Բանկի Գլխամասային գրասենյակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներով շնորհավորեցին մնջախաղացները, ովքեր հաճելիորեն զարմացրեցին բոլորին:

Միջոցառման ընթացքում մեկամսյա գարնանային տոների առթիվ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ իր հաճախորդներին ներկայացրեց տոնական պայմաններով բանկային ծառայությունների ծաղկեփունջը.

  • նվեր Lady վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով վարկային գծի հնարավորությամբ (անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն և Բանկ ներկայացնել ընդամենը անձնագիր ու սոցիալական քարտ),
  • VISA և MasterCard վճարային համակարգերի Gold քարտատեսակներ՝ 50% ավելի ցածր տարեկան սպասարկման վճարով
  • զեղչեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ վճարային քարտերով գործարք կատարելիս առևտրի և սպասարկման ավելի քան 140 կետերում,
  • սպառողական վարկեր՝ Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 2% ցածր տոկոսադրույքով,
  • ինչպես նաև անհատական բանկային պահատեղեր՝ սահմանվածից 50% ցածր սակագներով

Տոնական ակցիան գործում է սույն թվականի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը:

 

Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ  www.armbusinessbank.am կայքում կամ այցելելով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մոտակա մասնաճյուղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31