Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Աղվան Հովսեփյանին ես ճանաչում եմ, որպես պարկեշտ և օրինապաշտ մարդ»

Մարտ 10,2014 17:53

«Եվ երբ որ նա դառնա բավական երիտասարդ թոշակառու, համոզված եղեք, որ մի քանի ամսից նա կնկատի, թե ինչպիսի հրեշավոր ու կոռումպացված համակարգ է Գլխավոր դատախազությունում, թե ինչպիսի հրեշավոր մեթոդներով են Հայաստանում վարում նախաքննությունը: Եվ երբ որ այս ամենը նկատի, նա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, ազատության մարտիկ, կսկսի պայքարել հանուն իշխանափոխության»,- այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում  հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ավելի ուշ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ զրույցում լրագրողներից մեկը հետաքրքրվեց`իր կարծիքով «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակում Աղվան Հովսեփյանը կլինի՞ այնպիսին, ինչպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանը: «Աղվան Հովսեփյանին ես ճանաչում եմ, որպես պարկեշտ և օրինապաշտ մարդ և ինձ համար լուրջ տպավորություններով ու սկզբունքային հարցերով անձնավորություն է եղել: Ասեմ` շատ շփվել եմ, ոչ թե պաշտոնի, այլ ծառ տնկելու, բնության հետ կապված: Իսկ որպես դատախազ շատ լավն է…ձեզ ոնցա՞ պետք` ասեմ»,- ասաց Վարդան Այվազյանը`հավելելով, որ ինքն իր գնահատականներում անկեղծ է. «Ինչո՞ւ պետք է ազնիվ չլինեմ, ոչ մոնապոլ ճյուղեր ունեմ, ոչ էլ աշխատող դատախազությունում»:

Մեկ այլ դիտարկման, թե Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազ աշխատելու տարիներին աղմկահարույց որևէ գործ չի բացահայտվել, հետևաբար նոր ձևավորվող քննչական մարմին ղեկավար նրան նշանակելը որքանո՞վ է նպատակահարմար, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Շատ դեպքերում երբ կառույցը կարում եք անձին կամ անձը կարում եք կառույցին, ստացվում է հակառակ պատկեր. այդ կառույցը անհրաժեշտ է, որպեսզի քննչական մարմինը լինի անկախ: Բացի ոչ միայն ՀՀ-ում, այլ ամբողջ աշխարհում չբացահայտված գործերը շատ են»:

Բայց քանի որ կառույցը ինստիտուցիոնալ առումով դեռ չկա, Այվազյանը չգիտի եւ չի շտապում կանխատեսել, թե ո՞ւմ են նշանակելու դրա ղեկավար. «Աղվան Հովսեփյանի անուն է շրջանառվում: Կարողա նշանակվի, կարող է` չնշանակվի, կարող է` մի հինգ տարուց հետո գնա թոշակի…… »:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31