Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի անունն օգտագործելով` Տեր-Պետրոսյանը զգուշացրեց` չհայտնվել ուկրաինական զարգացումների մեջ». հոգեբան

Մարտ 10,2014 17:45

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը, վերլուծելով մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն միտքը, թե ինչով է պակաս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլիից , ասաց. «Ուկրանիայում ծավալված դեպքերը միջօլիգարխիկ փոխհարաբերությունների հետևանք են, դա ակնհայտ էր հենց սկզբից և ակնհայտ է հիմա արդեն, ակնառու դրսևորում ունեցավ դա` արյունահեղությամբ և այլ և այլն, այդպես էլ պիտի ավարտվեր: Կարծում եմ, Տեր-Պետրոսյանի ելույթի դրվագը հենց էդպիսի նպատակամղվածություն էլ ունի: Եվ նրա այս միտքը ինչ-որ տեղ կոչ է, զգուշացում, որ Ուկրաինայում տեղի ունեցող նույն կարգի զարգացումների մեջ դուք կարող եք հայտնվել, եթե ձեր համապատասխան հնարավորությունները չներդնեք հասարակական, քաղաքական կյանքի, պետության, իշխանական համակարգի այնպիսի վերափոխման մեջ, որի արդյունքում դուք կարողանաք հետո նույն ձեր նյութական կարողությունների պարագայում ավելի մեծ շահույթ ստանալ:

Տեր-Պետրոսյանը շատ խորունկ քաղաքական գործիչ է, կարծում եմ գաղափարի տեսանկյունից շքեղ գաղափար է, կմնա ասել, թե ինչ մեխանիզմներով դա անել: Այստեղ ոչ թե Ծառուկյանի Գագիկի անձի խնդիրն է, նույն համակարգի ախտորոշման խնդիրն է: Այո, մենք հիմա էսպիսի վտանգավոր զարգացումների առաջ ենք կանգնած, որովհետև եթե զուգահեռներ անցկացնենք, թեև ես չեմ սիրում զուգահեռները, բայց բոլոր դեպքերում համոզիչ լինելու համար պիտի ասեմ. Ուկրաինայում այդ շարժումը, զարգացումները սկսվեցին արդարության նկատմամբ բողոքից, որովհետև պետության մեջ, ըստ էության, բացակայում էր պարզ, տարրական արդարության սկզբունքը: Այսինքն` կային մարդիկ, ովքեր կուտակած ունեին աստղաբաշխական հարստություն և որոնք, ըստ էության, խաղադրույք արեցին Ուկրաինայի քաղաքական, պետական, իշխանական համակարգը այնպես ձևափոխելու, որ իրենք եվրոպական մոդելի մեջ կարողանային ավելի մեծ չափի հարստություն ստանալ: Այ, սա էր պետք իրենց և իրենք դա արեցին և արվեց դա մարդկային զոհերով, իսկ հիմա անկանխատեսելի զարգացումներ են. քանդվում է մի ամբողջ պետական համակարգ..

Մենք հեռու ենք այսպիսի զարգացումներից, բայց այդ նշակետը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից բարձրաձայնվեց, ռացիոնալ հատիկ է իր մեջ պարունակում: Եվ, ի վերջո, մենք այստեղ էլ գլխավոր համակարգային լուծումներ գտնելու համար պետք է շեշտադրումներ կատարենք, որովհետև դա, ըստ էության, կապիտալ է, որը ռացիոնալ պետք է աշխատի պետության առաջընթացի, տնտեսության առաջընթացի մեջ, և իր հնարավոր հետևանքները մեր հասարակական կյանքում չպիտի ունենա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31