Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գորիսի քննչական բաժնում Գորիսի քաղաքապետի «Գորեր» ՍՊԸ-ից դեռ նորություն չունեն

Մարտ 10,2014 17:39

«Գործն այս պահին մեզ մոտ չէ, արդեն նշանակված են փորձաքննություններ, մասնագիտական ստուգումներ, իսկ դրանց եզրակացությունները ստանալուց հետո միայն վերջնական կլուծվի գործի ընթացքը: Այս պահին ոչ մի նորություն չունենք, որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ փուլում է Aravot.am-ի`«Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» եւ «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է» հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործը:

Հրապարակումներում, հղում անելով «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ-ին, մասնավորապես նշել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն:

Քննիչ Մանուչարյանի ներկայացմամբ, Փորձաքննությունների ազգային բյուրոյում նշանակված է համալիր փորձաքննություն` հաշվապահական դատափորձագիտական եւ այլն: Ըստ նրա, փորձաքննությունների արդյունքները պատրաստ կլինեն մոտ 1 ամսից, իսկ ստուգումները երկու ամիս էլ կտեւեն:
Համաձայն gnumner.am կայքի Գորիսի մի շարք փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքների, Գորիս քաղաքի Գ. Տաթեւացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման եւ ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների, Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքների եւ քաղաքի բարեկարգման համար հայտարարված մի շարք այլ մրցույթներ, որոնք միլիոնների շինաշխատանքներ են ենթադրում, երեք տարի շարունակ` 2011-ին, 2012-ին եւ 2013-ին շահել էր հենց «Գորեր» ընկերությունը: «Գորեր»-ը հաղթող էր ճանաչվել նաեւ

Գորիս քաղաքի Մաշտոցի N 151 հասցեում կառուցվող սոցիալական տան արտաքին ջրամատակարարման եւ կոյուղու տեղադրման աշխատանքների համար հայտարարված մրցույթում, որ գինը 2 միլիոն 663 հազար 602 ՀՀ դրամ էր: 2012թ-ին էլ «Գորեր» ՍՊԸ-ն մասնակցել է Գորիս քաղաքի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի բակի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքների մրցույթին եւ կրկին շահելով մրցույթը` ստանձնել 5 միլիոն 4 հազար 912 դրամի աշխատանք: Մեկ այլ շահած մրցույթով էլ այս ընկերությունը պետք է Գորիս քաղաքի լուսավորության ցանցը հիմնանորոգեր, որի համար ստացել էր 14 միլիոն 461 հազար 722 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31