Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի իշխանություններին բանակցությունների սեղանի շուրջ են հրավիրում

Մարտ 10,2014 17:35

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են քննարկել տարածաշրջանների ինքնավարության ընդլայնումը, հայտարարել է հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան. հաղորդում է՝ ИНТЕРФАКС-ը:

«Մենք կարծում ենք, առանց այդ էլ նրանք բավականաչափ ինքնավարություն ունեն, բայց եթե ցանկանում են մեծացնել իրենց իրավունքների ու լիազորությունների շրջանակը, ապա պատրաստ ենք նրանց այդպիսի հնարավորություն տալ: Միակ բանը, որ անհրաժեշտ է մեզ, դա բանակցությունների սեղանի շուրջ նստելն ու այդ հարցերը քննարկելն է»,- այսօր Կիեւում Բելգիայի, Նիդերլանդների եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցում հայտարարել է Անդրեյ Դեշչիցան՝ հավելելով, որ Ուկրաինայում ազգային փոքրամասնություններն ունեն պատշաճ իրավունքներ:

Նրա խոսքով՝ Կիեւը պատրաստ է քննարկել նրանց իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես Եվրոպայի խորհուրդն է, կամ ԵԱՀԿ-ն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31