Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը պատգամավորներին սկսել է ավելի հարգալից դիմել

Մարտ 10,2014 17:20

«Անկեղծորեն շնորհակալ եմ», «շնորհակալություն բոլորից», եւ այլ շնորհակալական խոսքերով համեմեց իր խոսքը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Ազգային ժողովում «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Այդ շնորհակալությունները նախարարն ուղղում էր պատգամավորներին, ովքեր «իրենց փորձով եւ նախկին աշխատանքի շնորհիվ ունեցած տեղեկություններով» վեր հանեցին օրենքի նախագծում եղած խնդիրները:

Այդուհանդերձ, նախարարը չդիմացավ առանց «կծոցների»: Ճիշտ է, «ղալաթ» անելու մեջ չմեղադրեց, սակայն երբ այլ հարցերի թվում անդրադարձավ պատգամավորների, մասնավորապես՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացրած այն հարցին, թե ո՞վ է լինելու այդ միասնական քննչական կոմիտեի նախագահը, նախարարը դա նմանեցրեց «Կիկոսի մահին»:

Նկատենք, որ ըստ Փաշինյանի՝ սա օրենք է ոչ թե Քննչական կոմիտե ստեղծելու մասին, այլ օրենք՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գործի տեղավորելու վերաբերյալ:

«Ո՞վ կլինի, կգնա՞ մարդի, կունենա՞ որդի՝ չգիտեմ»,-ասաց նախարարը եւ ավելացրեց, որ մարմինը, որը ստեղծվում է՝ շատ ավելի երկար է գործելու, քան այն մարդիկ, ում անունները հնչել են:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31