Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարությամբ էր հանդես եկել ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոգու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած որոշման դեմ, և դիմում էր հղել Շվեյցարիայի Կառավարությանը՝ հորդորելով բողոքարկել Դատարանի որոշումը:
Ս.թ. մարտի 7-ին Կոնգրեսի պատվիրակությունը առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ նամակը պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերին:
Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում, խոսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին: Հայաստանյան կողմը իր շնորհակալությունը հայտնեց այս հարցում Շվեյցարիայի կառավարության անդար ու անկողմնակալ դիրքորոշման համար, ափսոսանք հայտնելով, ու եվրոպական Բարձր ատյանը հակառակ որդեգրած իր սկզբունքներին ու մոտեցումներին, կայացրել է կանխակալ որոշում: Նա նշեց, որ նույն հարցով՝ Պետիցիայի դիմումով, ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
Դեսպանն իր հերթին նշեց, որ Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարարությունը նույնպես գտնում է անհրաժեշտ բողոքարկելու որոշումը, և մոտ օրերս Կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի: Պարոն Գասսերը խոստացավ հնարավորիս շուտ նամակը փոխանցել Շվեյցարիայի կառավարություն:
Կարդացեք նաև
Խոսվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնության մասին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Երևանում հրավիրել Ցեղասպանությունը ճանաչած պետությունների խորհրդարանների ներկայացուցիչների միջազգային ֆորում, ինչը դրական ընդունվեց դեսպանի կողմից:
Համաշխարհային հայկական կոնգրեսի մամուլի ծառայություն