Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Կա՞ որևէ մեկը, որ կարա էդքան դուխ անի»

Մարտ 10,2014 17:16

Լրագրողների դիտարկումները, որ իր անունը հանքեր ունենալու հետ է կապվում, այսօր խորհրդարանում վրդովվեցրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին: Վերջինս այնքան վրդովվեց, որ խորհրդարանի միջանցքում գոռգոռաց`ասելով, եթե կա մեկը, ով կարող է իրեն «տղամարդ համարել ու դուխ ունենալ հանքեր շահագործելու», թող գա, ինքն իր հանքերը կտա նրան: «Եթե կա մի տղամարդ, ով էդ բեռի տակ կմտնի, թող գա շահագործի, տալիս եմ իրան հարյուր տոկոս: Լավ եմ արել, ո՞ւմ ա հետաքրքրում, լավ եմ արել, կա՞ մեկը, որ կարա իմ պես լավ անի: Կա՞ որևէ մեկը, որ կարա էդքան դուխ անի, մտնի էդ գործի մեջը»,-շարունակեց Վարդան Այվազյանը:

Նա նաև անդրադարձավ իր և «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության մեջ եղած դատական վեճին, որը Նյու Յորքի դատարանում էր քննվում: Հատուկ ընդգծելով, որ դատարանն իրեն արդարացրել է` հավելեց. «Վրես դատ են բացում, դատը կրեցի, իրանցից պրծա, ձեզնից չեմ պրծնում: Իրանց գողացած փողը բռնել եմ էս երկրի համար, դատի եմ տվել, դատը կրել եմ, էլի չեմ պրծնում: Գրում էին՝ հեսա պարոն Այվազյանին դատում են, հեսա Ազգային ժողովից կալանավորում են: Բայց երբ որ ես էդ դատը կրեցի, որևէ մեկը չասեց, որ հեսա էն գողին դատում են: Իրանց վրա գողացած ոսկի եմ գրել, քանակությունն էլ կարամ ասեմ, Հայաստանից գողնալու համար բռնել եմ: Ինձ դատում էին ոչ թե որպես նախարար, դուխները հերիք չէր անում, այլ որպես Այվազյան Վարդան, էդ էլ չկարողացան»,- հայտարարեց Վարդան Այվազյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31