Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանը՝ ԲՀԿ-ին. «Պարտադրանքով ոչ մի բան չի լինի»

Մարտ 10,2014 16:53

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը քննարկումների նոր շարք է սկսել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ՝ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու համար: Արդեն նա հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ եւ պատրաստվում է հանդիպել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:

ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ասել էր, որ պետք է փորձեն կոնսոլիդացիայի միջոցով ոչ իշխանական թեւից ինչ-որ բաներ թելադրել եւ պարտադրել իշխանությանը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց. «Պարտադրանքով ոչ մի բան չի լինի: Այսօր ես ոչ մի պահանջ իշխանափոխության չեմ տեսնում: Տեսնում եմ պահանջ՝ ավելի զգոն լինելու, ավելի լավ աշխատելու, ես նկատի ունեմ եւ կառավարությանը, եւ Ազգային ժողովին: Ինչ վերաբերում է այսպես ասած կոնսոլիդացիային, որը ձեռնարկվել է այդ ուժերի կողմից, ասեմ, որ իրենք իրենց խնդիրներն ունեն, իրենց նպատակներն ու ստրատեգիան ունեն՝ կապված 2017-18 թթ ընտրությունների հետ: Կարծում եմ, որ հնարավոր է նաեւ ինչ-որ կետերում ինչ-որ հարցերի շուրջ նրանք կարողանան համախմբվել, բայց ինչ-որ բան պարտադրել իշխանությանը՝ այնքան էլ լավ բան չէ»:

Տիկին Աճեմյանը նշեց, որ ընդդիմության նպատակը պետք է մեկը լինի՝ փոխել, զարգացնել երկիրը. «Բայց անվերջ միայն նպատակ դնել եւ ձգտել իշխանափոխության, գերխնդիր դարձնել իշխանության զավթումը, դա, կարծում եմ, այնքան էլ նորմալ չէ»:

Մենք ճշտեցինք, այսինքն, ԲՀԿ նախագահի կողմից կազմակերպված այս քննարկումների շարքը զուտ որպես 2018-ի նախագահական ընտրությունների նախապատրաստական փո՞ւլ եք տեսնում, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ իրենց այդ քննարկումները կապված է նոր ընտրությունների հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Այսինքն` ըստ տիկին Աճեմյանի ,,դարակազմիկ դատողությունների,, ըմդդիմությունը պետք է երկիրը ,, զարգացնի,, ու հանկարծ ~ հանկարծ իշխանության չձգտի.. իսկ իրենք շարունակեն կուշտ – կուշտ վորոճալ…
    Ա~այ քեզ ցեղակրոն – ազգային գաղափսրախոսություն…
    Այդ տիկինը թող մտածի, որ էս երկրում գրագետ մարդիկ դեռ մնացել են և հհկ-հկկ-ական անհեթեթություններ շպրտելուց առաջ մի քիչ, այնուամենայնիվ մտածի, կամ էլ հերթական ,,պտիչկան,, ստանալու համար էկրան չբարձրանա…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31