Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի իշխանությունները ուզում են համագործակցել իսկական դիտորդների հետ

Մարտ 10,2014 16:38

Ղրիմի իշխանությունները պատրաստ են համագործակցել ոչ թե սադրիչների, այլ՝ միջազգային դիտորդների հետ: Այս մասին Интерфакс-ին հաղորդել է ինքնավարության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:

Նրա խոսքով՝ «Բաց ենք ու պատրաստ համագործակցել միջազգային իսկական դիտորդների հետ, որոնք այստեղ են գալիս ոչ թե սադրանքներ սարքելու, այլ հանրաքվեի արդարությանը հետեւելու համար: Ինչ վերաբերում Է ԵԱՀԿ-ի առաքելությանը, ապա պատրաստ ենք նաեւ այն ընդունել, եթե համապատասխան մանդատ ու հավաստի փաստաթղթեր ունենա»:

Փոխվարչապետի խոսքով՝ «Մարդկանց այն խումբը, որը ԵԱՀԿ-ի առաքելության անվան տակ փորձում Էր մտնել Ղրիմ, բաղկացած Էր առավելապես ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներից: Նրա կազմում բացառապես ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խորհրդականներ Էին: Մեզ ռազմական խորհրդականներ պետք չեն, բայց պատրաստ ենք ընդունել միջազգային դիտորդների, որոնք ազնվորեն կկատարեն իրենց աշխատանքը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31