Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ:
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի՝ նիստի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ներկայացրեց իր ծրագիը, որը հավանության արժանացավ ՀՖՖ Գործկոմի կողմից: Բեռնար Շալանդը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: ՀՖՖ գործկոմը հաստատեց նաև ՀՖՖ մարզչական կանոնակարգը: