ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի, ինչպես նաեւ իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղավոր ճանաչված Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել։
Հայցն արդեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի վարույթում է։ Նիստի օր դեռ նշանակված չէ։
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Պարույր Հայրիկյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը, քաղհայցով նախատեսվում է 42 մլն 524 հազար դրամի չափով գումար բռնագանձել նրանցից՝ գումարած բանկային տոկոսադրույքները։
Նրանք հայցը ներկայացրել էին նաեւ քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն հայցը թողնվել էր առանց քննության։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում