Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը բացահայտումներ կանի դատարանում. pastinfo.am

Մարտ 10,2014 15:04

«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացվել է: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը,  ինքն անպայման բողոքարկելու է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ դատարանի մարտի 7-ի հիշյալ որոշումը:

Մ.Մարտիրոսյանը կալանքի տակ է գտնվում 2013 թվականի նոյեմբեր ամսից։

Վարդան Զուռնաչյանը փոխանցեց Մ. Մարտիրոսյանի հայտարարությունն առ այն, որ գործով երկու մեղադրյալներ՝ Մ. Մարտիրոսյանի նախկին տեղակալ Արմեն Մովսիսյանի, դեպարտամենտի կադրերի վարչության նախկին պետ Անգին Ղուկասյանի (Իսախանյանի) և քննիչի միջև գործարք է եղել, որպեսզի նրանք իր դեմ ցուցմունք տան, ինչի մասին բացահայտումներ կանի դատարանում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31