Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում տնտեսական քաղաքականություն ես չեմ տեսնում». Արմեն Պողոսյան

Մարտ 10,2014 14:32

«Թանկացումները, իհարկե, ծանր են մեր հասարակության համար: Մեր խնդիրն է վերլուծել ապրանքների ծառայությունների գները՝ համեմատելով եկամուտների հետ: Գների աճը բնական երևույթ է, պարզապես եկամուտները պետք է առաջանցիկ տեմպ ունենան գների աճի համար: Եթե նայենք ավելի ընդհանուր, առաջարկի և պահանջարկի օրենքՆ է գործում, բայց դա չի խանգարում, որ լինեն զսպող էլեմենտներ հետագա օրենսդրությունում».-այսօր «Ելակետ» ակումբում ասաց սպառողների պաշտպան Արմեն Պողոսյանը և ավելացրեց. «Ամենասարսափելի վերջին տվյալն այն է, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության վերջին հետազոտություններով մեր մանուկների 15 տոկոսն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված են թերսնմամբ: Մարդն առանց հուշանվերի կամ ծաղիկի կարող է ապրել, բայց երբ մանուկներ են թերսնվում, դա արդեն քննարկման ենթական չէ»:

Արմեն Պողասյանն իր խոսքում մեջբերեց նաև կանցլեր Լյուդվիգ Կերխարդի խոսքերը. «Ես կարագ չեմ ուտում: Մեր երկրում կարագ պետք է ուտեն երեխաներն ու զինվորները: Սա է պետական ղեկավարի մոտեցումը: Մեր երկիրը Ռուսաստանից ստացավ 500 մլն դոլար օգնություն, առյուծի բաժինը գնաց շինարարության վրա: Իսկ ի՞նչ շինարարություն: Մենք տեսնում ենք դատարկ շենքերը: Փաստորեն դա ծառայեց ստվերային շահերին»:
Վերջում սպառողների պաշտպանն ավելացրեց. « Ես չեմ տեսնում էն տնտեսական քաղաքականության գիծը, որը ուղղվեր զսպելու էն վատ երևույթներին, որ կան, հիմա խոսքը թանկացումների մասին է»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31