Լրահոս
Օրվա լրահոսը

Իքսն ու Իգրեկը պատասխանատվության կենթարկվե՞ն. «Ֆեյքերի» դեմ պայքարն ու Հայաստանի հեղինակությունը. «Մեդիալաբ»

Մարտ 10,2014 13:56

Կեղծ օգտատերերի «ֆեյքերի» (Fake) դեմ պայքարելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու ԱԺ խմբակցությունների համատեղ նախագիծը մեդիափորձագետները խոսքի ազատության համար լուրջ սպառնալիք են համարում:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «Մեդիալաբին» ասում է, որ այն, լրատվամիջոցի վրա լրացուցիչ ճնշում է գործադրելու հավելյալ հնարավորություն է ստեղծվում:

«Մեծ հաշվով, կարող է պատահել այնպես, որ օրինակ, այն բառը կամ նախադասությունը, որը քննադատվող անձինք վիրավորանք են համարում իրականում վիրավորանք չլինի եւ քննադատող անձը ուղղակի ճնշում է գործադրում լրատվամիջոցի վրա՝ պահանջելով հանել այդ նյութը, մանավանդ, որ մեզանում տարածված է այն, որ օբյեկտիվ քննադատությունը նույնպես հաճախ ընկալվում է որպես վիրավորանք եւ զրպարտություն» , -ասում Աշոտ Մելիքյանը հավելելով, որ դատարանները Հայաստանում անկախ չեն եւ շատ հաճախ որոշումներ են կայացնում հօգուտ քաղաքական կամ պետական գործիչների:
Ըստ փորձագետի, այն, ինչ ցանկանում են անել օրինագծի հեղինակները, հնարավոր է անել գործող օրենսդրության շրջանակներում:

Հիշեցնենք, որ խորհրդարանում շրջանառության մեջ դրված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը լրատվամիջոցի համար պատասխանատվություն է ենթադրում սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությանը տարածելու եւ առավել հանրայնացնելու համար:

Օրինագծի համահեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ակնհայտ է համարում, որ խնդիրը կանոնակարգման կարիք ունի:
«ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին էլ քննարկվեց սոցիալական ցանցերում արված անանուն գրառումների խնդիրը եւ ԵԽԽՎ նախագահ Ամբրասորը սա համարեց լուրջ խնդիր, որը կարող է էական վնաս հասցնել մարդու անձին եւ արժանապատվությանը»,-«Մեդիալաբին» ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, երեւույթի դեմ պայքարելու մեսիջը հենց ԶԼՄ-ներից է եկել, իսկ օրինագծի գաղափարը քննարկվել է մի քանի պրոֆեսիոնալ լրատվամիջոցների հետ:

Նյութի մանրամասները կարդացեք «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31