Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային բաղադրիչից բողոքող շատ աշխատակիցների լռեցրել են

Մարտ 10,2014 13:53

«Դեմ եմ»  քաղաքացիական նախաձեռնության անդամները երեկ` մարտի 9-ին, Մաշտոցի պուրակում քննարկել են նախօրեին խաղաղ ցույցի ժամանակ իրենց նկատմամբ ոստիկանների կիրառած բռնություններին   պատասխան տալու հարցը:

Նախաձեռնության ակտիվիստներն առայժմ ուսումնասիրում են  ցույցը արձանագրած բոլոր տեսանյութերը, որ ոստիկանների բռնի գործողությունների փաստերը ձեռքներին գործեն:

«Հիմա պետք է պարզենք` ոստիկանները ցույցի մասնակիցների նկատմամբ կոնկրետ ինչ բռնի գործողություններ են արել, որովհետեւ բացի ցուցարարներից՝ նաեւ լրագրողներին էլ էին հրում: Տեսնենք` ինչ փաստեր ունենք ֆիքսված, դրանից հետո կոնկրետ քայլեր կձեռնարկենք»,- ասաց  «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը:

Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն էլ  պատմեց, որ երեկ նաեւ քննարկել են  նոր արհմիությունների ստեղծման հարցը. «Դրա միջոցով աշխատողների ցանկացած տիպի խնդիր կարելի է լուծել»: Նրա խոսքով, արհմիությունների միջոցով նաեւ կազմակերպելու են գործադուլներ:

Dem-em_10-14_4 Dem-em_10-14_3 Dem-em_10-14_1 Dem-em_10-14_5

Մեր հարցին, թե ինչքանով իշխանություններին հաջողվեց կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքից բողոքողներին լռեցնել` ի հաշիվ աշխատավարձերի բարձրացման, Հայկ Ավետիսյանն ասաց, որ. «Որոշ հիմնարկներում այդ մեթոդով կարողացել են մարդկանց լռեցնել, որովհետեւ եթե հիմնարկը փոխհատուցում է աշխատողի աշխատավարձի նվազեցումը, մարդկանց մի մասը մտածում է` լավ կարիք չկա էլ պայքարելու: Ամեն դեպքում՝ չպետք է հետ կանգնել, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան , որ եթե այսօր իրենց աշխատավարձը չի նվազում, որովհետեւ գործատուն է վճարելու, ապա դա կարող էր լինել աշխատավարձի ավելացում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31