Մարտի 9-ին կայացան Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունները՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի, Շիրակի, Արարատի, Տավուշի մարզերի լավագույն մարզուհիների: Գերազանց ելույթներով աչքի ընկան ինչպես Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ Ռոզա Խաչատրյանը, Երջանիկ Աբգարյանը, Սոսե Բալասանյանը, Քնարիկ Ստամբուլցյանը, այնպես էլ՝ նոր անուններ, ովքեր մոտ ապագայում կարող են պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում:
Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին.
Աղջիկներ
Նազելի Հովհաննիսյան-40 կգ /Բյուրեղավան/
Իրինա Հունանյան-44 կգ /Բյուրեղավան/
Մարիետա Ղազարյան-48 կգ /Գյումրի/
Լիանա Միքայելյան-52 կգ /Արարատի մարզ/
Ռոզա Աբաջյան-56 կգ /Գյումրի/
Ռայա Հայրապետյան-60 կգ /Արցախ/
Լառա Հայրապետյան-65 կգ /Արցախ/
Լինդա Հովսեփյան-70 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Նելլի Ավետիսյան-78 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Կանայք
Քնարիկ Ստամբուլցյան-48 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Սոսե Բալասանյան-52 կգ /Արցախ/
Ռոզա Խաչատրյան-56 կգ /Երևան, «Հայաստան» մարզական միություն/
Լուսինե Վարդանյան-60 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Գայանե Խաչատրյան-64 կգ /Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
Արմինե Սահակյան-68 կգ /Գյումրի/
Քրիստինե Ղազարյան-72 կգ /Արարատի մարզ/
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների և դրամական պարգևների:
www.sambo.am