Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը սպասում է «թավշյա քաղաքական գործընթացների»

Մարտ 10,2014 13:34

«Չեմ բացառում, որ սա իշխանությունների համար վերջին շանսը լինի ինչ-որ բան անելու, որովհետև այսուհետ կարող են այնպիսի իրադարձություններ լինել երկրում, որ այլևս նրանց օգնությունը Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցում պետք չլինի»,- մարտի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն` անդրադառնալով մեծամասնության կողմից «մարտի 1-ի» հարցով  ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը տապալելուն:

Լեւոն Զուրաբյանը չի բացառում, որ առաջիկայում այնպիսի զարգացումներ լինեն, որոնց արդյունքում գործող իշխանություններն ընդհանրապես կորցնեն իրենց լծակները: «Պարտադիր չէ, որ հեղափոխությամբ իշխանափոխություն լինի, մարդիկ են, հրաժարականներ են տալիս, թավշյա քաղաքական գործընթացներ են գնում, չե՞ք տեսել նման բաներ տարբեր երկրներում»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի հարցին` ընդդիմությունը հույս ունի, որ իշխանությունից որևէ մեկը պատրա՞ստ է հրաժարական տալ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ նրանցից շատ ավելի բռի-կոպալ մարդիկ հրաժարականներ չե՞ն տվել աշխարհում»: ՀԱԿ խմբակցության ղեկավարը`ի դեմս խորհրդարանական ընդդիմության համագործակցության, վկայակոչեց իրենք լուրջ գործընթաց են սկսել, որի առաջին քայլը կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացն է: «Դուք գիտե՞ք, որ մարտի 1-ին մենք հավաքեցինք բազմամարդ հանրահավաք, և դուք ի՞նչ է, կարծում եք, որ դա ընդամենը մի հանրահավա՞ք է: Պրոցես է գնում: Երկրում մեծ դժգոհություն կա, և չեմ կարծում, որ ժողովուրդը պատրաստ է հաշտվել այն իրավիճակի հետ, որ ստեղծվել է երկրում»,- կարծում է բանախոսը:

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ նոր հանձնաժողովը ոչ մի առնչություն չէր ունենալու նախորդ հանձնաժողովի ուսումնասիրած հարցերի հետ: Այդպես էլ չստեղծված հանձնաժողովն, ըստ նրա, պետք է ոչ թե «մարտի 1-ի» սպանությունների բացահայտման հարցն ուսումնասիրեր, այլ այն, թե ինչպե՞ս են իրավապահ մարմինները խոչընդոտել արդարադատության իրականացմանը Հայաստանում: Սա նոր դաշտ էր, և, ըստ Զուրաբյանի, պետք էր պարզել, թե որտեղ արդարադատությունը չի գործում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31