ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 12:30–ի դրությամբ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ – Ջերմուկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը փակվել է:
Կատարված մաքրման աշխատանքներից հետո ներկա պահին ճանապարհը բաց է մեկ երթևեկելի գոտիով:
Մաքրման աշխատանքները շարունակվում են:
Երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի օրվա վերջին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն