Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Որոշողները մենք չենք, թե ովքեր են ստանալու կրթաթոշակ»

Մարտ 10,2014 13:25

Այսօր՝ մարտի 10-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի հետ: Հանդիպման ընթացքում նա անդրադարձավ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրին, ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի արդյունքներին և ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին:

«Այսօր երիտասարդ գիտնականները 200 միլիոն դրամի միջոցով հնարավորություն ունեն հոգալ իրենց գործուղումների, սեմինարների, կոնֆերանսների, մրցանակաբաշխության ծախսերը: Այս ծրագրի շրջանակներում 700 գիտնական հնարավորություն է ունեցել օգտվել աջակցման ծրագրից: Կանգ չենք առել, առաջ ենք գնացել և այսօր մտածում ենք երիտասարդ գիտնականներին որոշակի նյութատեխնիկական հնարավորություններ տալ, այսինքն՝ գումարներ կծախսվեն համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու, գիտական հոդվածներ տպագրելու և միջազգային փոխհարաբերություններ կառուցելու համար»,- ասաց պրն Ավագյանը:

Նա նաև նշեց, որ գործուղման ծախսերը մեծ տոկոս են կազմում, և նախաձեռնող խումբը որոշել է, որ այսուհետ գործուղումներ կունենան այն գիտնականները, որոնք կունենան գիտական հոդված միջազգային ամսագրերում:

Պրն Ավագյանը այնուհետև խոսեց ՀՀ կառավարության աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի արդյունքների մասին: Նա նշեց, որ այս տարի մրցույթին դիմել են մոտ 1500 ուսանող, որոնցից ընտրվել են 780 ուսանող: Կառավարությունը հիմնադրամին հատկացրել է 60 միլիոն դրամ: «2011 թվ.-ից առ այսօր ավելի քան 2150 ուսանող ստացել են կրթաթոշակներ: Որոշողները մենք չենք, թե ովքեր են ստանալու, որոշողները այն փաստաթղթերն են, որոնք իրենք ներկայացնում են»,- ասաց պրն Ավագյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի մասին խոսելիս՝ պրն Ավագյանը նշեց, որ այս տարի մրցույթին հայտ են ներկայացրել 86 հասարակական կազմակերպություններ: Ընդհանուր ֆոնդը կազմում է 200 միլիոն դրամ, որից 100 միլիոնը տրամադրվելու է ծխելու դեմ պայքար իրականացնող ծրագրերին: Այն հարցին, թե ինչու է ֆոնդի կեսը տրամադրվում այս խնդրին, արդյոք չկա՞ն այլ ավելի լուրջ խնդիրներ, պրն Ավագյանն ասաց. «Մենք չենք որոշում՝ ինչքան գումար տրամադրել: Մենք անցկացնում ենք մրցույթը»:

Պրն Ավագյանը խոսեց նաև նոր ծրագրերից: Նա ասաց, որ 2014 թվ.-ի սեպտեմբերից 2 և ավելի երեխա ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն ամբողջությամբ:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31