Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ն դարձրել են КПСС»

Մարտ 10,2014 13:20

Երեկ հանրապետության 40 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, որոնց ՀԱԿ-ը չմասնակցեց : Ինչո՞ւ եք այդքան անլուրջ վերաբերվում ՏԻՄ ընտրություններին՝ Aravot.am-ի հարցին, մարտի 10-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցով պատասխանեց. «Մե՞նք ենք անլուրջ վերաբերվում»:

Ապա, շարունակելով, մեր զրուցակիցը նկատեց, որ ընտրություններին անլուրջ են վերաբերվում գործող իշխանությունները. «Որոնք ՀՀԿ-ն դարձրել են КПСС-ի նման մի կուսակցության, որն արդեն հասել է նրան, ինչպես բարի սովետական ժամանակներում, ամեն դպրոցի տնօրենը ՀՀԿ-ական է: Եվ ոչ միայն դպրոցների, այլ բոլոր այլ հաստատությունների ռեսուրսների օգտագործմամբ կեղծում են բոլոր ընտրությունները: Այ, իրենք են անլուրջ վերաբերվում Սահմանադրությանը եւ բոլոր օրենքներին»:

Դիտարկմանը`քանի որ ՀԱԿ-ի հիմնական խնդիրներից մեկն էլ Հայաստանում իշխանափոխությունն է, ինչո՞ւ փորձ չի արվում ներքեւից իշխանափոխության տարբերակը կիրառել`ՏԻՄ ընտրությունների միջոցով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Որովհետեւ վերեւից իշխանափոխության տարբերակն ավելի արդյունավետ է մեզ համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31